Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Նախիջևան

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Նախիջևան
31.01.2021 | 20:42

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը Թուրքիայից ժամանել է Նախիջևան:
Այցի նպատակն է համագործակցության նոր ձևաչափ հիմնել` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջարկը քննարկելու համար Զարիֆը ավելի վաղ այցելել էր Մոսկվա, Բաքու, Երևան, Թբիլիսի և Ստամբուլ: «Մենք կողմ ենք տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը, և կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից», - երեկ Զարիֆի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 4208

Մեկնաբանություններ